Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխարգելում և բուժում տանը

Տասը միջոց առողջ և մաքուր լյարդի համար. civilnet.am

Տասը միջոց առողջ և մաքուր լյարդի համար. civilnet.am

Լյարդը քո անձնական զտիչ օրգանն է: Այն մաքրում է արյունը վնասակար բաղադրիչներից և օգնում սննդի մարսմանը: Աշխատող լյարդն այրում է մեր մարմնի յուղը: Այն կերած սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների՝ պահելով վիտամիններն ու հանքանյութերը և արտադրելով պրոտեին ու ֆերմենտներ:

 

Մեր լյարդն օգնում է օրգանիզմին՝  պայքարելու վարակների դեմ: Լյարդի խնդիրները կարող են լինել ժառանգական կամ կապված լինել վիրուսների հետ: Վատ վերաբերվելով լյարդին՝ կարող ես ավելորդ քաշ հավաքել, գլխացավեր ունենալ, կարող ես մարսողական համակարգի խնդիրներ ունենալ և այլն: Լյարդը նորմալ վիճակում պահելու համար պետք է խուսափել ալկոհոլից, ծխախոտից, զբաղվել սպորտով և շատ հեղուկ խմել:

Ահա մի քանի օգտակար սննդամթերք լյարդի համար:

  1. Սխտոր
    Սխտորն օգնում է լյարդին ակտիվացնել այն ֆերմենտները, որոնք դուրս են մղում թունավոր նյութերը: Այն պարունակում է մեծ քանակով սելենիում և ալիցին. բաղադրիչներ, որոնք նպաստում են լյարդի մաքրվելուն:

  2. Թուրինջ
    Թուրինջ ուտելը կամ թուրինջի հյութ խմելն օգնում է լյարդին ազատվել վնասակար նյութերից:

  3. Բազուկ
    Բազուկը նպաստում է լյարդի ֆունկցիաների իրականացմանը:

  4. Կանաչ տերևներ
    Սպանախը, հազարը և այլ կանաչիներ մետաղները, քիմիական տարրերը, պեստիցիդները չեզոքացնելու կարողություն ունեն և գործում են որպես լյարդի պաշտպանիչներ:

  5. Ավոկադո
    Ավոկադոն օրգանիզմում հակաօքսիդանտներ է  արտադրում, ինչն անհրաժեշտ է լյարդին վնասակար նյութեր հեռացնելու համար:

  6. Ուղղակի քնի՛ր
    Հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք, ովքեր 5 ժամից քիչ են քնում, 32%-ով ավելի հավանական է, որ ավելորդ քաշ հավաքեն, քան նրանք, ովքեր քնում են 7 ժամ:

  7. Արագացրո՛ւ քայլերդ
    Արագացրու տեմպերը և 25%-ով ավելի շատ կալորիա կվառեք: Արկանզասի համալասարանում վերջերս արված մի հետազոտություն պարզել է, որ նրանք, ովքեր անում են կարճ, բայց հագեցած ու արագացված  մարմնամարզություն, 3 ամիս հետո այրում են 20% յուղ, իսկ նրանք, ովքեր ավելի երկար են մարզվում, սակայն չափավոր արագությամբ, փոփոխություն  չեն արձանագրում: Նպատակ դիր 2-3 շաբաթ արագ տեմպային 30 րոպեանոց մարմնամարզություն անել: Այդ ընթացքում պետք է այնքան արագ քայլել, որ անգամ խոսել չկարողանաս: Եթե դժվարանում ես՝ փորձիր մի մասն արագ քայլել, հետո դանդաղ, հետո՝ էլի արագ:

  8. Տանձ ու խնձոր
    Տանձն ու խնձորը կարող են օգնել՝ նիհարել: Հետազոտության մասնակիցների մի խումբ օրական կերել է 3 խնձոր կամ տանձ, իսկ մյուս կեսը կերել է վարսակի փաթիլներ՝ օրական 3 անգամ: 12 շաբաթ հետո «խնձորի» խումբն ավելի շատ է նիհարել՝ մոտ 1.4 կգ, քանի որ խնձորն ու տանձը քիչ կալորիա ունեն և դրանց պարունակած պեկտինը ստամոքսում առաջացնում է նյութ, որն ավելի շատ է զսպում սովի զգացողությունը:

  9. Երիցուկը որպես դեղամիջոց
    Դեղատնային երիցուկը որպես դեղամիջոց հայտնի էր դեռ Հին Հունաստանի եւ Հռոմի բժիշկներին: Ըստ Ավիցեննայի՝ «երիցուկը օգտակար դեղ է հյուծվածության դեմ, քանի որ դրա ջերմությունը նման է կենդանու ջերմությանը»: Երիցուկի թուրմն օգտագործելու դեպքում բարձրանում է մարսողական գեղձերի հյութազատումը, նվազում են խմորման գործընթացները, վերանում աղիների կծկումները: Երիցուկն ունի չափավոր հանգստացնող ազդեցություն: Այն կարող է լինել բնական քնաբեր միջոց: Երիցուկի օգնությամբ հավասարապես կարելի է պայքարել ընկճախտի և առանց պատճառի առաջացող տագնապի դեմ:  

  10. Կոճապղպեղ
    Կոճապղպեղը հայտնի է եղել Հնդկաստանում և Չինաստանում դեռևս հնագույն ժամանակներից։ Կոճապղպեղի թեյը նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը, ունի ցավամոքիչ հատկություն, հանգստացնում է որովայնի ցավերը, լավացնում նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, օգտակար է նաև շնչուղիներին։ Հանգստացնող թեյի պատրաստման համար պետք է խառնել մեկ քառորդ թեյի գդալ կոճապղպեղ, 1 պատիճ հիլ (կարդամոն), 1 թեյի գդալ դեղին թեյ, ավելացնել 250 մլ տաք ջուր, թրմել 30 րոպե։ Իսկ որպես ցավազրկող միջոց պետք է միմյանց խառնել կես թեյի գդալ կոճապղպեղի փոշին և 1 ձվի դեղնուցը, քսել վնասված հատվածին։ Այս դեղատոմսն օգնում է նաև գլխացավի դեպքում (քսել քիմքին)։

 

Սկզբնաղբյուր. civilnet.am
Լուսանկարը. likar.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ANUL

18.11.2015

XNDRUM EM KASEK INDZ INCHIC KAROX E LINEL LEXAPARKI SHRJANUM CAVERN U CAKOCNER@ ARDEN MI QANI OR E MAYRIKIS MOT KAN ET CAVER@ BJISHK@ LSEC TOQERN U ASAC VOR TOQERI XNDIR CHKA MRSACUCYUN E INCH ANEM OGNEK XNDRUM EM

Մեդ-Պրակտիկ

23.04.2015

Հարգելի Rima, բարև Ձեզ: "Перегиб желчного пузыря" լեղապարկի անատոմիական կառուցվածքի և ֆունցկիայի խանգարում է, որը կարող է լինել ինչպես բնածին, այնպես էլ ձեքբերովի: Ձեր բալիկի մոտ խնդիրը ամենայն հավանականությամբ բնածին է, դա կապված է ներարգանդային զարգացման խանգարման հետ, խանգարվում էլեղապարկի մկանային համակարգի նորմալ զարգացումը: Հաճախ խնդիրը բուժման կարիք չի ունենում, և հիվանդները կլինիկական ախտանիշներ չեն  ունենում: Այլ դեպքերում հիվանդությունն ունենում է հետևյալ կլինիկական ախտանիշները. սրտխառնոց, փսխում, ցավեր որովայնի տվյալ հատվածում, փառ բերանի վրա, երբեմն նաև տենդ: Բուժումը կոնսերվատիվ է և բավականին էֆեկտիվ, այն ներառում է սպազմոլիտիկ, լեղամուղ միջոցներ, հակաբակտերիալ թերապիա, խիստ դիետա ինչպես նաև սանատորկուրորտային բուժում: Բուժում չստանալու դեպքում կարող են լինել բարդություններ՝ լյարդի մեծացում, ֆունկցիայի խանգարում, դեղնուկ, ստամոքս-աղիքային տրակտի խրոնիկ հիվանդություններ և երեխայի աճի դանդաղում:

Rima

19.04.2015

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ Ձեր խորհրդով: Իմ աղջիկը 8 ամսական է, որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվեց լեղապարկի перегиб (ներողություն եմ խնդրում ռուսերենի համար, հայերեն տարբերակը չգիտեմ): Ասացեք խնդրեմ ի՞նչ է դա նշանակում, արդյո՞ք այն հիվանդություն է, բուժվու՞մ է և ինչ հետևանքներ կարող է ունենալ երեխայի առողջության վրա: Կանխավ շնորհակալություն:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ